Մшհացել է Մյանմայի նախագահը

74 տարեկան հասակում մահացել է Մյանմայի գործող նախագահ Մինտ Սվեն։

Այս մասին հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդին։

Ըստ տեղեկությունների՝ քաղաքական գործիչը մահացել է օգոստոսի 7-ի առավոտյան։ Նախկինում նա արձակուրդում էր առողջական պատճառներով։

Մինտ Սվեն երկրի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։ 2021 թվականի փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից հետո նա նշանակվել էր նախագահի պաշտոնակատար՝ փոխարինելով Վին Մինտին, ով պաշտոնից հեռացվել էր իշխանության եկած զինվորականների կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում