Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններին։
«Հիմա ո՞վ է թուրքը: Նա՞, ով ասում էր՝ պետք է գնալ Բաքվի հետ երկխոսության եւ կարգավորել գոնե օրախնդիր հարցերը, թե՞ նա, ով Արցախը Սարդարապատ էր հռչակում: Հանուն ինչի՞: Մեկ տող հաղորդագրության, որ ընդունում են կրակը դադարեցնելու մասին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկությո՞ւնը: Մոսկվայի դեմքը փրկելու համար տասնյակ կյանքեր եք զոհաբերել, որ ի՞նչ անեք, ով հացկատակ գործակալներ: Դուք եւ Իլհամ Ալիեւը նույն տեսակից եք, երկուսդ էլ Պրիմակովի զավակն եք»,- գրել է նա:
