Պпւտինը նշել է՝ որտեղ կնախընտրեր հանդիպել Թրամփի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ն համարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու հարմար վայրերից մեկը:

«Մենք շատ ընկերներ ունենք, ովքեր պատրաստ են օգնել մեզ կազմակերպել այս տեսակի միջոցառումներ: Մեր ընկերներից մեկը Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահն է: Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա կլինի հարմար, բավականին հարմար վայրերից մեկը», — ասել է Պուտինը:

Նա նաև հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպման հնարավորության մասին, սակայն որոշակի պայմաններով։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա մոտավորապես հաջորդ շաբաթվա ընթացքում:

Կիսվել սոց․ ցանցերում