«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը հետաձգվել է

Անորոշ ժամանակով հետաձգվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Այն պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում:

Մրցաշարի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կիսվել սոց․ ցանցերում