Կատարը ողջունել է Հայաստանի և Ադрբեջшնի միջև խшղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կատարը ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

Ըստ Կատարի արտգործնախարարության՝ Դոհան հույս ունի, որ համաձայնագիրը կհաստատի երկու երկրի միջև համագործակցության նոր փուլ՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա, դրանով իսկ իրականացնելով երկու ժողովուրդների խաղաղության, զարգացման և բարգավաճման ձգտումները, ինչպես նաև ամրապնդելով անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Կատարը նաև բարձր է գնահատել համաձայնագրի կնքման գործում ԱՄՆ-ի գործադրած ջանքերը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։
Կիսվել սոց․ ցանցերում