«Դեռահաս տարիքում ընկերուհիներով մտածում էինք, որ խորը մարդը պիտի պարտադիր լինի տխուր ու դեպրեսիվ». Մարիամ Դավթյան

Դերասանուհի Մարիամ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ պատմելով իր դեռահասության շրջանում ունեցած կարծրատիպային մտածելակերպի մասին:

«Երբ դեռահաս տարիքում էինք, ընկերուհիներով մի այսպիսի համոզմունք ունեինք. խորը մարդը պիտի պարտադիր լինի տխուր ու դեպրեսիվ, այլապես նա խորը չէ, հետևաբար խելացի չէ։ Անկեղծ ասաց, իմ սերնդի պարադոքսալ այս մտածելակերպի ծագման աղբյուրը դժվարանում եմ սահմանել։ Եվ իհարկե, դեմքիս ժպիտ է գալիս, երբ հիշում եմ ինձ Ռոդենի «Մտածողի կեցվածքով» դպրոցական նստարանին նստած։ Այդ տարիքում թվում էր, որ աշխարհի դարդերը քեզ են բաժին ընկել, և հակառակը, որ աշխարհը քոնն է, իսկ դու աշխարհինը, որ կարող ես անգամ երկրագունդը շուռ տալ ու փրկել բոլորին արհավիրքից։ Մի խոսքով, դրան անվանում էին ու անվանում են` պատանեկան մաքսիմալիզմ։ Մեզ անընդհատ ներշնչում էին, որ դա լավ բան չէ, որ դա կանցնի կգնա… մի՞թե դա այդպես է։ Մի՞թե ինչ-որ մի լավ բան անելու ձգտումն ու ցանկությունը կասկածանքի տեղիք է տալիս… կարծրատիպային մտածելակերպը կարող է ամեն նոր արարման աղբյուր ուղղակի ոչնչացնել»,- գրել է դերասանուհին:

Կիսվել սոց․ ցանցերում