Ուկրաինական Ա ԹՍ-ները հшրվածել են Ռուսաստանի միակ հելիում արտադրող գործարանին

Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օրենբուրգում հրթիռների համար նախատեսված հելիումի գործարանի վրա:

Հարվածը տեղի է ունեցել գիշերը։ Տեղի բնակիչները հայտնել են գործարանի տարածքում մի շարք պայթյունների մասին։

Օրենբուրգի հելիումի գործարանը Ռուսաստանում միակ ձեռնարկությունն է և Եվրոպայում ամենամեծերից մեկը՝ հելիումի արտադրության համար, որն օգտագործվում է հրթիռների արտադրության և ավիացիոն արդյունաբերության մեջ։

Ստավրոպոլում էլ օգոստոսի 12-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Մոնոկրիստալ» գործարանի վրա։ Սա օպտոէլեկտրոնային արդյունաբերության համար շափյուղայի հիմնական արտադրողներից մեկն է։

Կիսվել սոց․ ցանցերում