Բաքվում, ծածանելով Ռուսաստանի և Թուրքիայի դրոշները, տոնում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում տարած «հաղթանակը»:
Հիշեցնենք, որ երեկվանից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Արցախում՝ սահմանի ողջ երկայնքով: Ադրբեջանը թիրախավորել է նաև հենց քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
