«Բարսելոնայի» երկու խաղացողների միջև կпնֆլիկտ է սկսվել․ մեկը խնդրել է վաճառել մյուսին

«Բարսելոնայի» երկու հիմնական խաղացողների միջև կոնֆլիկտ է առաջացել։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով Goal պորտալին։ Երկու կիսապաշտպաններ՝ Գավին և Ֆերմին Լոպեսը, վիճաբանել են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գավիի և Լոպեսի հարաբերություններում խնդիրները ծագել են նրանց ընկերուհիների միջև լարվածության պատճառով։ Աղջիկները լավ հարաբերություններ չեն ունեցել միմյանց հետ, և այժմ այս լարվածությունը տարածվել է նաև ֆուտբոլիստների վրա։

Գավին վերջերս դարձել է 21 տարեկան, սակայն Ֆերմինը նրան չի շնորհավորել։ Նշվում է, որ զայրացած Գավին նույնիսկ կապ է հաստատել «Բարսելոնայի» նախագահի խորհրդականի հետ և խնդրել Լոպեսին ներառել տրանսֆերային ցուցակում։

Տեղեկատվությունը հասել է Ֆերմինին, և ենթադրաբար սա է դարձել վերջերս հրապարակված խորհրդավոր գրառման պատճառը, որտեղ Լոպեսը խոսել է որոշ «դիմակներով չար և վախկոտ մարդկանց» մասին։

Կիսվել սոց․ ցանցերում