Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են․ ՀՖՖ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նշենք՝ սոցիալական ցանցերում օգտատերերը բողոքում էին, որ տոմսերի վաճառքի համակարգը լավ չի աշխատում, և իրենք չեն կարողանում տոմսեր ձեռք բերել։

Կիսվել սոց․ ցանցերում