Համաներման պահանջով շուրջ երեք ամիս տևած «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման օպերայի հարակից տարածքում կազմակերպված ստորագրահավաքը ավարտվեց։
Ներկայումս կամավորների կողմից հավաքված ստորագրությունները փոխանցվում են մեր գրասենյակ։ Տվյալների մշակումը կավարտվի հաջորդ շաբաթ, ինչից հետո գործընթացը կմտնի իր հաջորդ փուլ։
Հետևեք մեր հրապարակումներին «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ-ի Տելեգրամյան ալիքում և lragrogh.com լրատվական կայքում։
Միացեք մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի տեղեկացված լինեք ինչպես այս գործընթացի, այնպես էլ շարժման կողմից կազմակերպվող այլ նախաձեռնությունների և ակցիաների մասին։
