Պпւտինն ու Էրդпղանը քննարկել են ուկրաինական վերջին զարգացումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի նախագահը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան բանակություններին։

Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։ Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը։

Անդրադարձ է արվել նաև երկկողմ օրակարգի որոշ հարցերի։

Կիսվել սոց․ ցանցերում