Ադրբեջանական Եվլախ քաղաքում մեկնարկել է ԼՂ-ի և Ադրբեջան ներկայացուցիչների հանդիպումը:
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն առավոտյան ժամանել է ադրբեջանական Եվլախ քաղաք:
Ադրբեջան մեկնած պատվիրակության կազմում ԼՂ հայերին ներկայացնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը:
Ադրբեջանական կողմից բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որը պատասխանատու է Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ շփումների համար։
Հանդիպմանը նաև մասնակցում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը:
