ԱՄՆ փոխնախագահ նշել է՝ երբ կավարտվի Ուկրшինայում հակամшրտությունը

Միացյալ Նահանգները չի հավատում, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի «մեկ գիշերվա ընթացքում»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Ես չեմ կարծում, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը տեղի կունենա մեկ գիշերվա ընթացքում, բայց հույս ունենք, որ խաղաղություն կհաստատվի ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։ Կարծում եմ՝ մենք կշարունակենք առաջ շարժվել», — ասել է Վենսը:

Փոխնախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները հույս ունի, որ խաղաղ կարգավորումը կհաջողվի ձեռք բերել ոչ ուշ, քան երեքից վեց ամսվա ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում