Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հրշեջ ուղղաթիռը վթարի է ենթարկվել լճակի մեջ, սակայն անձնակազմին հաջողվել է փախչել, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով տեղական պրեֆեկտուրային։
«Ուղղաթիռը կիրակի օրը ընկել է Ռոսպորդանի լճակը», – հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ ուղղաթիռի կործանումից հետո զոհեր չկան։ Այն ընկել է լճակը, երբ փորձել է այնտեղից ջուր հավաքել՝ մոտակա բնակելի շենքում բռնկված հրդեհը մարելու համար։
