ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման վերաբերյալ կոչը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և սպասվում է, որ այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,-Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։