Օգոստոսի 27-ին, կայացան ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։
Վերջին չորս թիմերը, որոնք նվաճեցին խմբային փուլի ուղեգիր, դարձան ադրբեջանական «Քարաբաղը», բելգիական «Բրյուգեն», պորտուգալական «Բենֆիկան» և դանիական «Կոպենհագենը»։
Չեմպիոնների լիգայի խաղերի արդյունքները․
«Քարաբաղ» – «Ֆերենցվարոշ»՝ 2:3 (առաջին խաղ՝ 3:1)
«Բրյուգե» – «Ռեյնջերս»՝ 6:0 (առաջին խաղ՝ 3:1)
«Բենֆիկա» – «Ֆեներբահչե»՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)
«Կոպենհագեն» – «Բազել»՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1)
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի մասնակից թիմերի ցանկը.
- Անգլիա՝ «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Տոտենհեմ Հոթսփըր», «Նյուքասլ Յունայթեդ»
- Իտալիա՝ «Նապոլի», «Ինտեր», «Ատալանտա», «Յուվենտուս»
- Իսպանիա՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», «Ատլետիկ», «Վիլյառեալ»
- Գերմանիա՝ «Բավարիա», «Բայեր», «Այնթրախտ Ֆրանկֆուրտ», «Բորուսիա Դորտմունդ»
- Ֆրանսիա՝ ՊՍԺ, «Մարսել», «Մոնակո»
- Նիդերլանդներ՝ ՊՍՎ, «Այաքս»
- Պորտուգալիա՝ «Սպորտինգ», «Բենֆիկա»
- Բելգիա՝ «Յունիոն», «Բրյուգե»
- Թուրքիա՝ «Գալաթասարայ»
- Չեխիա՝ «Սլավիա»
- Հունաստան՝ «Օլիմպիակոս»
- Ղազախստան՝ «Կայրաթ»
- Նորվեգիա՝ «Բուդյո-Գլիմտ»
- Կիպրոս՝ «Պաֆոս»
- Ադրբեջան՝ «Քարաբաղ»
- Դանիա՝ «Կոպենհագեն»
Ըստ գործակիցների աղյուսակի՝ լիգայի փուլի ժամանակ լիգայի փուլի զամբյուղները կլինեն հետևյալ կերպ.
- Զամբյուղ 1՝ ՊՍԺ, «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Լիվերպուլ», «Ինտեր», «Չելսի», Դորտմունդի «Բորուսիա», «Բարսելոնա»
- Զամբյուղ 2՝ «Արսենալ», «Բայեր», «Ատլետիկո», «Բենֆիկա», «Ատալանտա», «Վիլյառեալ», «Յուվենտուս», «Այնթրախտ», «Բրյուգե»
- Զամբյուղ 3՝ «Տոտենհեմ», ՊՍՎ, «Այաքս», «Նապոլի», «Սպորտինգ», «Օլիմպիակոս», «Սլավիա», «Բուդյո-Գլիմտ», «Մարսել»
- Զամբյուղ 4՝ «Կոպենհագեն», «Մոնակո», «Գալաթասարայ», «Յունիոն», «Քարաբաղ», «Ատլետիկ», «Նյուքասլ», «Պաֆոս», «Կայրաթ»
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին՝ հինգշաբթի, Երևանի ժամանակով 20:00-ին։
