Լավագույն համեմունքներն ավելորդ քաշի դեմ պшյքարի համար

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Որպես կանոն քաշը նվազեցնելու և կազմվածքը կարգի բերելու համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում ու մարզվում, սակայն մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ սննդակարգում մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։

Այդ փոփոխություններից մեկը կարող է լինել սննդակարգում որոշակի համեմունքներ հավելելը, ինչը թույլ կտա և՛ ավելի համեղ դարձնել սնունդը, և՛ խթանել ճարպերի այրման գործընթացը։

Մասնագետները ներկայացրել են հինգ արդյունավետ համեմունք ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։

Քրքում

Այս համեմունքը բարելավում է մարսողությունն ու նպաստում է աղիքային միկրոֆլորայի բարելավմանը։ Բացի այդ, այն նաև օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով, մաքրում է արյունը, խթանում է արյան նոր բջիջների ձևավորումն ու լեղու արտազատումը։

Պղպեղ

Պղպեղը խթանում է նյութափոխանակության արագությունը, ամրապնդում է օրգանիզմը, նվազեցնում է աղիներում գազերի առաջացումը, խորխաբեր ազդեցություն է ունենում ու ազատում է մակաբույծներից։ Պղպեղն ու կարմիր պղպեղը դրական են անդրադառնում արյան միկրոշրջանառության վրա ու հակաբակտերիալ ազդեցություն են ունենում։ Նման օգտակար ազդեցությամբ է պայմանավորված այն փաստը, որ արևելյան երկրների բնակիչները, որոնց սննդակարգում միշտ առկա է մեծ քանակությամբ պղպեղ, գրեթե չեն բախվում ավելորդ քաշի ու սննդային թունավորումների խնդիրներին։

Հազրեվարդ

Հազրեվարդն ամենահզոր ազդեցությունն ունեցող համեմունքներից մեկն է, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, սակայն միևնույն ժամանակ այն ավելորդ քաշի դեմ պայքարում լավագույններից մեկն է համարվում։ Այս խոտաբույսը տոնուս է հաղորդում, բարելավում է մարսողությունը և ունենում է լեղամուղ, հակասեպտիկ ու սպազմոլիտիկ ազդեցություն։ Ավելին՝ երբեմն այն կիրառվում է նաև որպես հզոր հակադեպրեսանտ։

Դարչին

Կծու և միաժամանակ նաև քաղցր համ ունեցող այս օգտակար համեմունքը ևս կարող է հիանալի միջոց լինել ավելորդ քաշի դեմ պայքարի համար։ Սա պայմանավորված է նրանով, որ իր քաղցր համի շնորհիվ այն նվազեցնում է ախորժակը։ Այս յուրահատուկ համեմունքը կարելի է համադրել թեյի, սուրճի, աղանդերների ու անգամ կեֆիրի կամ յոգուրտի հետ, ուստի կարելի է հեշտությամբ ներառել ամենօրյա սննդակարգում։

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Կիսվել սոց․ ցանցերում