Հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող Villeroy & Boch Armenia խանութ-սրահի կողմից վաճառքի հանվել և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Խոսքը վերաբերում է՝

«Քաղցած արջի պես»,
«Ուրախ արջի պես»,
«Մռնչա առյուծի պես»,
«Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։

Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։

Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։

Կիսվել սոց․ ցանցերում