Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ից 15:00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտն ու հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորել չանհանգստանալ։
