Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հիշեցնում են, որ օգոստոսի վերջջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս աառիթով կենտրոնը հաաղորդաագրություն է տարածել/

«Սևանը Հայաստանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է և ամբողջ Կովկասի խոշորագույն լճերից մեկը։Այն կազմում է մեր ջրային պաշարների շուրջ 80%-ը և ունի անգնահատելի նշանակություն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ երկրի տնտեսական ու սոցիալական կյանքի համար։Սակայն լիճը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ․ջրի մակարդակի տատանումներ,աղտոտում, կենսաբազմազանության նվազում։

Սևանը մեր ազգային հարստությունն է։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։
Եկե՛ք միասին պահենք այն մաքուր և կյանքով լի՝ մեր և մեր սերունդների համար»,- նշվաած է հաաղորդագրությունում։

մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում