Ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, ապա 5-8 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում