Սեպտեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Աբու Դաբիում

Սեպտեմբերի   6-ին   և   7-ին  Հայաստանի   պետական   սիմֆոնիկ

նվագախումբը   ելույթ   կունենա  Աբու   Դաբիում

 

«Etihad   Arena»-ում

նվագախումբը կներկայացնի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»

և   «Հարրի   Փոթերը   և   գաղտնիքների   սենյակը»   հանրահայտ   ֆիլմերի

երաժշտությունը, որը հեղինակել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջոն

Ուիլյամսը։   Դիրիժոր`   Ջասթին   Ֆրիր:   Համերգները   կուղեկցվեն

տեսանյութերով:

Իսկ   նոյեմբերի   16-ից   դեկտեմբերի   2-ը,   Հայաստանի   պետական

սիմֆոնիկ   նվագախումբը՝   Սերգեյ   Սմբատյանի   գլխավորությամբ,

Գերմանիայի   15   քաղաքների   հայտնի   համերգասրահների   հրավերով,

հանդես   կգա   անվանի   արտիստների   հետ՝   ներկայացնելով   հայ

կատարողական   և   կոմպոզիտորական   արվեստն   ու   դասական

երաժշտության գլուխգործոցները:

 

Կիսվել սոց․ ցանցերում