1. Ստեփանակերտի օդանավակայանում մի քանի հազար մահվան եզրի հասցված հայերին զանգվածաբար ու թամաշայի համար հավաքած ռուս խաղաղապահները,
2. այդ տեսարանը տեսանկարահանած Ալֆա նյուզը (Ռոբերտ Քոչարյանի նախկին Վիկտոր Սողոմոնյան, փիղ և այլք),
3. ռուս խաղաղապահներից «տեղեկատվական արտահոսքը» (իբր Հայաստանը արցախահայերին չի ընդունում) տարածած Միկա Բադալյանը,
4. Միկա Բադալյանի «տեղեկությունը» արագ տարածած, հայերին հրապարակ հրավիրած ու Փաշինյանի վատ վերջաբանը գուժած Մարգո Սիմոնյանը, ով առաջին իսկ պահից» սիրահարվեց» Ալֆա նյուզի վրա ու գովազդեց այն,
5. հրապարակում հավաքված ագրեսիվ խմբերը (միամիտների, ազնիվ, մտահոգ մարդկանց մասին չէ խոսքը) ցույցը լուսաբանող Միկա Բադալյանի ու այլոց հետ միասին…
«ԼՂ 10,000 բնակչի կանչել են Ստեփանակերտի օդանավակայան, ասել, թե ՀՀ-ն հրաժարվում է ձեզ ընդունել». Փաշինյան
«Տեղեկություն ունենք, որ նախորդ օրը շուրջ 10,000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետև, հնարավոր է, տեղափոխվեք ՀՀ։ Նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, և հետո ասել ՀՀ-ն թույլ չի տալիս դուք գնաք ՀՀ։ Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել։ Ինձ համար ակնհայտ է՝ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար»,-հայտարարել է Փաշինյանը։
Աղբյուրը՝
