Եվրոպան ավարտել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ «Այդ աշխատանքն ավարտվել է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը եւ ընդգծել, որ այն հանձնառությունները, որոնք եվրոպացի առաջնորդները ստանձնել են Վաշինգտոնում, մշակվել են, փաստաթղթավորվել եւ հաստատվել պաշտպանության նախարարների մակարդակում, խիստ գաղտնիության պայմաններում։ Եվրոպան, ըստ Մակրոնի, պատրաստ է տրամադրել անվտանգության երաշխիքներ Ուկրաինային այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագիրը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2cd421721541cfe1f0f3da525bba70ef
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
