Հռոմի պապն Իսրшյելի նախագահի հետ հանդիպմանը կոչ է արել մշտական hրшդադար հաստատել Պաղեստինում

Հռոմի պապ Լևոն XIV-ը հինգշաբթի օրը Առաքելական պալատում ընդունել է Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգին։ Այս մասին հայտնում է Vaticannews-ը։

Այնուհետև Իսրայելի նախագահը հանդիպել է պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի և պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռ. Գալագերի հետ։

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ Հռոմի պապը Հերցոգի հետ հանդիպմանը քննարկել է Գազայի ողբերգական իրավիճակը և կոչ է արել մշտական ​​​​հրադադար հաստատել Պաղեստինում:

Նա նաև կոչ է արել ազատ արձակել  ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին:

Կիսվել սոց․ ցանցերում