Քարաթափում Կապան քաղաքում․ երթևեկությունը երկկողմանի փակ է

Սեպտեմբերի 11-ին` ժամը 21։48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի միջնամասում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 50 քմ տարածքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են թափված քարերի հեռացման և ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. երթևեկությունը երկկողմանի բացվել է։

Կիսվել սոց․ ցանցերում