Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց шդրբեջանցի մարզիկին

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը 8:6 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում հանդես եկող 26-ամյա Անդրեասյանը կիսաեզրափակիչում կմրցի ճապոնացի ըմբիշի հետ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցում է 10-հոգանոց կազմով, ազատ ոճում 5 մարզիկ ունենք։

Կիսվել սոց․ ցանցերում