Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հանձնուքի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Հ․ Ք․-ի կողմից բերված հանձնուքը, որի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Հանձնուքը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Կիսվել սոց․ ցանցերում