«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքների նախնական էլեկտրոնային հաշվարկը:

Կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում կայացած քվեարկության նախնական էլեկտրոնային հաշվարկներով՝ վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով:

Էլեկտրոնային նախնական հաշվարկից հետո կիրականացվի նաև քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ եթե 24 ժամվա ընթացքում լինի բողոքարկում,ապա վերջնական արդյունքը կհայտարարվի բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո: Իսկ, եթե բողոքարկում չլինի, ապա կիրականացվի նաև ձեռքով հաշվարկ, որը կլինի վերջնական արդյունքը:

Կիսվել սոց․ ցանցերում