Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել խոսքից գործի անցնել

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ ժողովրդին պաշտպանելու համար։

«Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի լուսանկարն է, որոնց ստիպել են լքել իրենց տները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով:

Նրանք իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն չունեն, բայց Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը: Շտապ գործողություններ պետք է ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից»,- գրել է Մարուքյանը։

Կիսվել սոց․ ցանցերում