Ադրբեջшնի գործողությունները ԼՂ-ի և հայ ժողովրդի նկատմամբ սшրսшփելի են, խստпրեն դшտшպшրտпւմ եմ. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Քորի Բուքերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները:

Բուքերը գրառում է կատարել X-ի իր էջում:

«Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի են: Խստորեն դատապարտում եմ այս բռնությունը և կոչ եմ անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Բուքերը:

Կիսվել սոց․ ցանցերում