ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի աջակցության հարցերով ղեկավարին

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի աջակցության հարցերով ղեկավար Էլիսա Ջոբսոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, տարածաշրջանային մարտահրավերները և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման նպատակով:

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը նպաստելու խաղաղության, կայունության և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման հիմնասյուներ:

Կիսվել սոց․ ցանցերում