Թրամփը սպшռնում է 100% մաքսատուրք սшհմանել արտասահմանյան ֆիլմերի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում խոստացել է 100% մաքսատուրք սահմանել ներմուծվող կինոարտադրանքի վրա։

«Կինոարտադրության մեր բիզնեսը գողացվել է Միացյալ Նահանգներից այլ երկրների կողմից, ինչպես կոնֆետը երեխայից»,- հայտարարել է նա։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Կալիֆոռնիան և նրա «թույլ նահանգապետը» ծանր հարված են ստացել։ Նա հավելել է, որ այս երկարատև, մշտական ​​խնդիրը լուծելու համար նախատեսում է 100% մաքսատուրք սահմանել Միացյալ Նահանգներից դուրս նկարահանված բոլոր ֆիլմերի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում