Հարգելի ընկերներ, հորդորում եմ հերիք է կեղծ լուրեր տարածեք․Վիլեն Գաբրիելյան

Հարգելի ընկերներ, հորդորում եմ հերիք է կեղծ լուրեր տարածեք:
Զուտ ձեր ուշադրությունն եմ հրավիրում նրան, որ երեկ ամբողջ օր լուրեր էր տարածվում, որ Կյոխը հրաժարվել ա զենքերը հանձնել, այսօր հանրահավաքից առաջ, որ մահացել է:
Ինչպես երեկ լուրեր էին տարածվում Թաղավարդի մասին կամ հայտնի օդանավակայանի լուսանկարը:
Մեր, ձեր վրա աշխատում են, աշխատում է շատ ավելի պրոֆեսիոնալ համակարգ, քան երբևէ և շատ ավելի պրոֆեսիոնալ քան այն համակարգերն են, որոնք մենք ենք տիրապետում:
Այո ցավոք մեզ ոչ մեկ չի սովորեցրել սրան դիմակայելու ձևերը, բայց այս գրոհներին դիմակայելու, և մարտահրավերները հաղթաղարելու կա մի հնարավորություն՝ լինել սթափ, հավասարակշիռ, տոկուն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր
Վիլեն Գաբրիելյան
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում