«Բարսելոնայի» հшրձակվող Լամին Յամալը կրկին վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը կրկին վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով կատալոնական ակումբի պաշտոնական կայքին։

Նշվում է, որ 18-ամյա խաղացողը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի ՊՍԺ-ի դեմ (1:2) խաղում կրկին անհարմարություններ է զգացել աճուկային հատվածում, ինչի պատճառով նախկինում ևս մի քանի խաղ բաց էր թողել։

«Յամալը բաց կթողնի Լա լիգայի 8-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղը, և նրա վերականգնման սպասվող ժամանակը 2-3 շաբաթ է»,– ասվում է «կապտանռնագույնների» հայտարարության մեջ։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը մասնակցել է հինգ խաղի, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում