ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱ ՏԵՐԱԶՄԸ» 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԵԿԱՄՈՒՏ ԿԲԵՐԻ 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կողմից սահմանված ներկրումային բարձր մաքսատուրքերը ԱՄՆ-ին տարեկան 1 տրիլիոն դոլարի եկամուտ կբերի։ այս մասին նա ասել է  One America News-ի հետ զրույցում։ «Մաքսատուրքերը նոր նոր միայն են սկսել արդյունքներ տալ։ Վերջնական արդյունքում տարիֆները կկազմեն 1 տրիլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով»,- ասել է նախագահ Թրամփը։

Հիշեցնենք, որ Թրամփն իր նախագահության օրոք սահմանել է ԱՄՆ առեւտրային քաղաքականության հետեւյալ սկզբունքը՝ Վաշինգտոնը պատրաստ է բոլորի հետ առեւտուր անել, սակայն այն պետք է հիմնված լինի արդարացիության եւ փոխադարձության սկզբունքների վրա։

 

Կիսվել սոց․ ցանցերում