ԿԱԿՏԻՎԱՑՆԵՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՋԱՆՔԵՐԸ

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերը, տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել ջանքեր ներդնել՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարի խոսնակ Թոմի Պիգոտան։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ բացի Ուկրաինական ճգնաժամից, Ռուբիոն եւ Կուպերը քննարկել են նաեւ Մերձավոր-Արեւելյան հակամարտությունը, ընդգծելով, որ կարեւոր է, որպեսզի Գազայի սեկտորում հրադադար հաստատվի ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի։

 

Կիսվել սոց․ ցանցերում