Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնել է Աղետների կառավարման վարչությունը:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.22-ին՝ Գոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը 8,48 կմ խորության վրա է:
Հիշեցնենք՝ 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 7.7 և 7.6 մագնիտուդով երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 55 հազար մարդ։
