ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու որոշումը կստիպի եվրոպացի քաղաքական գործիչներին աղաչել Սպիտակ տան ղեկավարին, որ զիջումներ չանի իր գործընկերոջը, սոցիալական ցանցերում հայտարարել է կիպրացի լրագրող, փորձագետ Ալեքս Քրիստոֆորուն։
«Եվրոպացի առաջնորդները հաջորդ երկու շաբաթվա ընթացքում անդադար, շուրջօրյա կզանգահարեն Թրամփին։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդրը Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն, հավանաբար, հաջորդ չվերթով կլինեն Վաշինգտոնում՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու համար։
Եվրոպացիների և նեոկոնսերվատորների ուղերձը Թրամփին. «Պուտինը վատն է, Օրբանը վատն է, խնդրում եմ, մի՛ լքիր մեզ, հայրի՛կ», — գրել է նա։
Հավելենք՝ ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ նրանք հատուկ շեշտը դրել են ուկրաինական ճգնաժամի վրա։ Ռուսաստանի առաջնորդը արտահայտել է իր հանձնառությունը դիվանագիտական կարգավորմանը և մանրամասն գնահատական տվել իրավիճակին։ Առաջնորդները քննարկել են նոր հանդիպում, որը, հավանաբար, կկայանա Բուդապեշտում։
