«Յուվենտուսը» Իտալիայի ֆուտբոլի առաջնության յոթերորդ տուրում պшրտվել է «Կոմոյին»

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի ֆուտբոլի առաջնության յոթերորդ տուրում պարտվել է «Կոմոյին»։ Կոմոյում կայացած խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ ի օգուտ տանտերերի։ Գոլերը խփել են Մարկ-Օլիվեր Քեմպֆը և Նիկո Պասը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Իգոր Թուդորի գլխավորած թիմը ընթացիկ մրցաշրջանում կրել է իր առաջին պարտությունը և 12 միավորով զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում։ «Կոմոն», ունենալով նույնպես 12 միավոր, գտնվում է մեկ հորիզոնականով բարձր։

Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 26-ին, «Յուվենտուսը» Հռոմում կմրցի «Լացիոյի» հետ, Սեսկ Ֆաբրեգասի ղեկավարած «Կոմոն» մեկ օր առաջ կհյուրընկալվի «Պարմային»։

Կիսվել սոց․ ցանցերում