Արտակարգ դեպք՝ Երևանում. աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 հոգի հոսանքահարվել են

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների չպահպանման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում