Մահացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը։
Տեղեկությունը հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։
«Ցավով և խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը:
Վերջինս 2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։
2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:
Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:
Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
