Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Քեթրին Կոնոլին։
Այս մասին հայտնել է իռլանդական RTE հեռուստաալիքը։
Նրա հիմնական մրցակից Հիզեր Համֆրիսը շնորհավորել է նորընտիր նախագահին։
«Քեթրինը կդառնա բոլորիս նախագահը։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում»,- հայտարարել է Համֆրիսը։
68-ամյա Քեթրին Կոնոլին Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի անդամ է։
