Ազատավան գյուղի մշակույթի տանը հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տուն է այրվում։

Ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի նախկին մշակույթի տանը կից շինությունում, այրվել են տախտակներ և գույք։

Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում