Սևանում՝ հյուրանոցային համալիրներից մեկում, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:49-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել Սևան քաղաքի հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի մասին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային վարչության երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցային հատվածում։

Փրկարարների գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 08։51-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 48 քմ մակերեսով։

Շնորհիվ օպերատիվ արձագանքի՝ կանխվել է կրակի տարածումը համալիրի մյուս տարածքներ։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Կիսվել սոց․ ցանցերում