ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Գյումրիում մի քանի ծայրագավառցու հոգեբանությամբ արկածախնդիրներ` 5-10 ծանոթ բարեկամի ավտոմեքենաներով, մանուկյան վազգենների, նրանց արտաքին լադիմիրիչների ֆինանսական աջակցությամբ և օժանդակությամբ փողոցներում գոռգոռալով իբր Արցախում ցեղասպանություն է, երեխաներ են մորթում, դուրս եկեք տներից, փորձում են ազդել քաղաքացիների էմոցիաների վրա, որպեսզի այդ ֆինանսական աջակցությունը մեծացնեն։
Սիրելի՜ Գյումրեցիներ, մի՜ տրվեք մեր պետության և ինքնիշխանության հիմքերի քանդման պրոցեսում ներարկված երրորդ երկրի կողմից գործուղված խամաճիկների գոռգոռոցներին և կոչերին, ախր դու՜ք էլ եք շատ լավ ճանաչում դրանց, իրենց կենսագրությունն ու անցած ճանապարհը, շատ լա՜վ գիտեք, ախր դու՜ք էլ եք հասկանում, որ նրանց միակ պայքարը իշխանության գալն է, որ շարունակեն իրենց տարիներով կատարած թալանը, որ շարունակեն իրենց հովանավորների կողմից դրված պայմանը` քանդել մեր պետության հիմքերը ամեն գնով։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը կոչ եմ անում, որ ցանկացած մեկը, ով կփորձի ապատեղեկատվություն տարածելով ազդի մեր քաղաքացիների էմոցիաների վրա, խիստ պատժի ենթարկվի ՀՀ օրենքով և սահմանադրությամբ։
ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում