Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Ջրաշեն գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը հողամասում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Ստուգման նպատակով համայնքային ոստիկանները նոյեմբերի 1-ին այցելել են տղամարդուն: Նա հայտնել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում կատարված զննությամբ տղամարդու հողամասում գտնվող քարե շինություnում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 14 գրամանոց զանգված։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։
