ՊՍԺ-ի հարձակվող Դեզիրե Դուեն հաղթել է Golden Boy մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։
2024/25 մրցաշրջանում Դուեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 61 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։
20-ամյա ֆրանսիացին փարիզյան թիմի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը։
Նախորդ տարի Golden Boy մրցանակի դափնեկիր էր դարձել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։
