Իմ վնшսվածքի մասին շատ բան է ասվել․ բոլորը սուտ են․ Լամին Յամալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը մեկնաբանել է իր վնասվածքի մասին լուրերը։

«Ես լավ եմ։ Փորձում եմ ոչինչ չկարդալ։ Իմ վնասվածքի և իբր տխրության մասին շատ բան է ասվել։ Սրանք բոլորը սուտ են։ Ես պարզապես ուզում էի քրտնաջան աշխատել, որպեսզի վերադառնամ այն մակարդակին, երբ ինձ ամենալավն եմ զգում և ամենից շատ հաճույք եմ ստանում», — մեջբերում է 18-ամյա իսպանացուն ESPN-ը։

2025/26 մրցաշրջանում Յամալը բաց է թողել «Բարսելոնայի» հինգ հանդիպում՝ աճուկի վնասվածքի պատճառով։ Որոշ լրատվամիջոցներում ասվում էր, որ ֆուտբոլիստին կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 10 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում